Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Դանիել Կարվախալի լուրջ վնասվածքից հետո, որը կարող է շարքից դուրս գալ մոտ 12 ամսով, մտադիր է կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյին տեղափոխել աջ պաշտպանի դիրք․ հաղորդում է The Athletic-ը:
Անչելոտին հույս ուներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը, սակայն եթե դա տեղի չունենա, նա մտադիր է այդ դիրքում օգտագործել Միլիտաոյին և Լուկաս Վասկեսին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» Կարվախալին փոխարինող չի փնտրում, քանի որ լիովին վստահում է Վասկեսին:
Միլիտաոն արդեն պաշտպանության աջ եզրում խաղալու փորձ ունի՝ այդ դիրքում հանդես գալով «Սան Պաուլուում» և «Պորտուում», ինչպես նաև մի քանի անգամ խաղացել է աջից «Ռեալում»։