Սպորտ

Պետրակովը հավաքականից լավ խաղ է ակնկալում

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 9-ին Տորսհավնում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Պետրակովը նշել է, որ իր սաներից լավ խաղ է ակնկալում․ «Վեց ժամ է տևել թռիչքը մինչև մրցավայր։ Տարբերություն եմ զգում ջերմաստիճանի հետ կապված։ Երևանում 26 աստիճան էր, այստեղ` 3, մնացած ամեն ինչ նորմալ է, բոլորն առողջ են։ Կփորձարկենք արհեստական խաղադաշտն ու կպատրաստվենք հանդիպմանը»։

Արթուր Սերոբյանի խոսքով՝ ուսումնասիրել են մրցակցին, գիտեն, որ ծանր հանդիպում է սպասվում և ամեն ինչ կանեն դրական արդյունքի հասնելու համար։