«Ռեալը» սպասում է ձմռանը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ կապ հաստատելու համար:
Մադրիդյան ակումբը հետաքրքրված է անգլիացի պաշտպանի տրանսֆերով: Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Ըստ Marca-ի՝ Տրենտի դեպքում «Ռեալը» մտադիր է հետևել նույն ռազմավարությանը, ինչ «Բավարիայից» Ալֆոնսո Դևիսի դեպքում էր. սպասել հունվարին, որպեսզի բանակցություններ սկսի ֆուտբոլիստի հետ՝ չխախտելով ոչ մի կանոն, և առաջարկ անի:
Նշվում է, որ ինքը՝ Ալեքսանդր-Առնոլդը, նույնպես չի ցանկանում որոշում կայացնել պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին մինչև նոր տարի: Այս հարցում կարևոր դեր կխաղան «Լիվերպուլի» գրացած արդյունքները։