Գերմանացի մասնագետի թեկնածությունն ակումբի ղեկավարության կողմից քննարկվում էր դեռ ամռանը, երբ նրանք մտածում էին գլխավոր մարզչին փոխելու մասին: Մանկունիացիներին դուր են գալիս մի շարք այլ մարզիչներ, որոնք արդեն զբաղված են այլ ակումբներում, մինչդեռ Տուխելը նախորդ մրցաշրջանի վերջում «Բավարիայից» հեռանալուց հետո շարունակում է մնալ առանց աշխատանքի:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն այս երեքշաբթի հանդիպում կանցկացնի Լոնդոնում: Նշվում էր, որ Էրիկ տեն Հագն ակնկալում է մոտ ժամանակներս քննարկել ստեղծված իրավիճակը:
«Մենք շփվում ենք շատ բաց, շատ թափանցիկ։ Ամեն շաբաթ, նույնիսկ` ամեն օր շփվում ենք, ուստի ակնկալում եմ, որ մենք կխոսենք», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը՝ խոսելով ղեկավարության մասին: