Սպորտ

«Բավարիան» փորձում այնպես անել, որ Սանեն անվճար չմիանա «Բարսելոնային»

«Բավարիան» աշխատում է Լերոյ Սանեի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ:

Լրագրող Մատեո Մորետտոյի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, որպեսզի 2025 թվականի ամռանը պայմանագրի ավարտից հետո Սանեն անվճար չհեռանա ակումբից։

Հաղորդվում է, որ «Բավարիան» արդեն սկսել է բանակցությունները կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն Սանեի իրավիճակին հետևում են մի շարք թոփ ակումբներ, այդ թվում՝ «Բարսելոնան»: