Սպորտ

Պոգբան ցանկանում է լքել Թուրինը

Թուրինի «Յուվենտուսի» 31-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է հեռանալ իտալական ակումբից, որի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

Նշենք, որ Պոգբան «Յուվենտուսի» հետ պայմանագրով ամսական ստանում է մոտ 2 հազար եվրո:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ և կարծում է, որ այդ տարբերակը լավագույնն է իր կարիերան շարունակելու համար:

Հիշեցնենք, որ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) դոպինգ թեստի ձախողման համար Պոգբայի չորս տարվա որակազրկումը կրճատել է մինչև 18 ամիս: Այսպիսով, 31-ամյա կիսապաշտպանն իրավունք ունի վերադառնալ մարզումներին 2025 թվականի հունվարին, իսկ մարտից կկարողանա մասնակցել պաշտոնական խաղին: