Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը 8-10 ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ՝ ստացած վնասվածքի պատճառով։ Նա ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք է ստացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանը վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ: Խաղի 93-րդ րոպեին Կարվախալը Ժերեմի Պինոյի հետ մենամարտում փորձելով հեռացնել գնդակը, թիկունքից հարվածել է նրան ու վնասել աջ ծունկը։
Չնայած ֆուտբոլիստի լուրջ վնասվածքին՝ Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է Կարվախալի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ։