Սպորտ

Կարվախալն արցունքն աչքերին լքել է խաղադաշտը

Դանիել Կարվախալը վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ:

Խաղի 93-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» պաշտպանը, Ժերեմի Պինոյի հետ մենամարտում փորձելով հեռացնել գնդակը, թիկունքից հարվածել է նրան ու վնասել աջ ծունկը։ 32-ամյա իսպանացին սկսել է լաց լինել, երբ նրան պատգարակով հեռացրել են խաղադաշտից։

Այս մրցաշրջանում Կարվախալը մասնակցել է Լա լիգայի 8 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։