Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է չեխական «Մլադա Բոլեսլավին»:
Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել։ Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին հայկական թիմն առաջ է անցել հաշվի մեջ. «Մլադայի» դարպասը գրավել է Մաթեուշ Այաշը։ 76-րդ րոպեին «Նոան»-ն կրկնապատկել է առավելությունը։ Գոլն իր ակտիվում է գրանցել Վիրջիլ Պինսոնը։
Լիգայի փուլում իր հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ Վիեննայում մրցելով «Ռապիդի» հետ: