Ռոբերտ Լևանդովսկին 10-րդ գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայում:
Կատալոնական թիմի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Յանգ Բոյզի» հետ խաղում (5:0):
Սրանք այս մրցաշարում լեհ ֆուտբոլիստի 9-րդ և 10-րդ գոլերն են «Բարսելոնայի» կազմում: Ավելի վաղ նա ՉԼ- ում 69 գոլ էր խփել՝ «Բավարիայի», և 17 գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
Լևանդովսկին դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով երեք տարբեր թիմերում հաղթահարեց Չեմպիոնների լիգայում խփած 10 գոլի սահմանը: Ավելի վաղ դա հաջողվել էր Կրիշտիանու Ռոնալդուին (105 գոլ «Ռեալում», 21 գոլ «Մանչեսթեր Յունայթեդում», 14 գոլ «Յուվենտուսում»):