Սպորտ

«Նա անպայման կնվաճի «Ոսկե գնդակը». Կառլոս

Ռոբերտո Կառլոսը գնահատել է Վինիսիուս Ջունիորի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունները:

«Նա շատ հանգիստ է, նա գիտի, որ շատ մոտ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալուն։

Նախորդ մրցաշրջանում նա մի քանի հիանալի հանդիպում է անցկացրել, իսկ այս մրցաշրջանում մենք փորձում ենք այնպես անել, որ նա իրեն ավելի հանգիստ պահի հանդիսատեսի առջև և շարունակի խաղալ իրեն բնորոշ ուրախությամբ:

Նա անպայման կնվաճի «Ոսկե գնդակը», - ասել է «Ռեալի» նախկին պաշտպանը: