Իսպանիայի սպորտի նախարարը դատապարտել է «Ատլետիկոյի» և «Ռեալի» մադրիդյան դերբիի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները:
Լա Լիգայի 8-րդ տուրում թիմերի հանդիպումը (1:1) դադարեցվել է 2-րդ խաղակեսում այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» երկրպագուները սկսել են առարկաներ նետել Տիբո Կուրտուայի վրա: Դադարը տևել է ավելի քան 15 րոպե։
«Երբ հայտնի դառնան մանրամասները, որոնք մեզ կտրամադրեն անվտանգության մարմինները, կտրվի վճռական պատասխան։
Այս իրադարձությունները արատավորեցին իսպանական ֆուտբոլի և մեր երկրպագուների հիանալի կերպարը։ Դրանք լիովին հակասում են սպորտային արժեքներին։
Ակումբները և ֆեդերացիան պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման բան այլևս չկրկնվի», – ասել Է Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ալեգրիան: