Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շուկայական արժեքները: Թարմացվել է նաև ԱՊԼ-ի նորվեգ ֆուտբոլիստ Էրլին Հոլանդի տրանսֆերային արժեքը։ Այժմ նա գնահատվում է 200 մլն եվրո, ինչը նրան դարձնում է մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը:
Հոլանդին հետևում են Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմը և Վինիսիուս Ժունիորը, որոնք գնահատվում են 180 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված թարմացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 մլն եվրո: