Սպորտ

Խաչանովը պարտվել է Ալկարասին

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկատրասը դուրս է եկել Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում նա 7:5, 6:2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին:

Կիսաեզրափակիչում իսպանացին կմրցի Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևի հետ, որը քառորդ եզրափակիչում 6:2, 6:4 հաշվով հաղթել է իտալացի թենիսիստ Ֆլավիո Կոբոլիին: