Սպորտ

Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Սեպտեմբերի 29-ին, հայկական «Հոմենետմեն Valence» թիմը շրջանային սիրողական լիգայի շրջանակում հանդիպել է թուրքական համայնքը ներկայացնող «Turquoise» թիմի հետ:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը եղել է 2:0՝ հօգուտ հայկական թիմի: Ընդմիջմանը թուրք երկրպագուները, զայրացած խաղի ընթացքից, ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայկական ակումբի խաղացողների վրա և հայհոյել։ Այս ընթացքում խաղադաշտ են ներխուժել ոստիկանները և անկարգներին հեռացրել։ Որոշ հայ ֆուտբոլիստների ցուցաբերել են շտապ բժշկական օգնություն։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։

«Ես խստորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի են ունեցել այսօր Բուրգ լե Վալանսում ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,-ասվում է Վալենսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ: