Սպորտ

Գրիզմանն ավարտում է կարիերան Ֆրանսիայի հավաքականում

«Սրտանց հիշողություններով ես փակում եմ իմ կյանքի այս գլուխը։ Շնորհակալություն այս հիանալի արկածների համար, Ֆրանսիա», - գրել է «Ատլետիկոյի» հարձակվողը «X»-ի իր էջում:

33-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 137 հանդիպում. նա այդ ցուցանիշով երրորդ տեղն է կիսում Օլիվյե Ժիրուի հետ: Անտուանը ազգային թիմի կազմում խփել է 44 գոլ, ինչը պատմության մեջ չորրորդ ցուցանիշն է:

Ֆրանսիայի հետ Գրիզմանը հաղթել է Աշխարհի 2018 թվականի առաջնությունում: