ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հարձակվող Ուսման Դեմբելեին չի ընդգրկի Լոնդոնի «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպման հայտացուցակում: Այս մասին հայտնում է L'Equipe-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Էնրիկեի և Դեմբելեի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել անցած ուրբաթ՝ «Ռենի» հետ խաղից հետո: Արդյունքում մարզիչը որոշել է հարձակվողին չտանել Լոնդոն, որտեղ երեքշաբթի օրը ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի շրջանակում կխաղա «Արսենալի» հետ:
Դեմբելեն ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջ: