«Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն արմատապես փոխել է սանրվածքը՝ մազերը սպիտակ ներկելով:
Այդ մասին տեղեկանում ենք սոցցանցերում հրապարակված գրառումից:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Ինտեր Մայամիի» կազմը համալրել է 2024 թվականի հունվարի 1-ին: Տարվա սկզբից ուրուգվայցի ֆուտբոլիստն ամերիկյան թիմի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: