«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարծիք է հայտնել այն մասին, թե լոնդոնցիների լեգենդներից ում հետ կցանկանար խաղալ:
«Եթե ես կարողանայի խաղալ «Չելսիի» «իկոնաներից» մեկի հետ, դա, անշուշտ, կլիներ Էդեն Ազարը։ Մեր խաղը տարբեր է, բայց ես փորձում եմ նույնքան հետաքրքիր լինել, որքան Ազարը», - ասել է Պալմերը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ազարը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Բելգիացի ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է եկել 2012-2019 թվականներին: Լոնդոնյան ակումբի կազմում Ազարը 2015 և 2017 թվականներին երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2013 և 2019 թվականներին եղել է Եվրոպայի լիգայի հաղթող, 2018 թվականին՝ մեկ անգամ Անգլիայի գավաթակիր: