«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է երկարաձգել պայմանագիրն անգլիական թիմի հետ:
Ակումբի ղեկավարությունը մտադիր է Վարդիի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը: Ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ։
Հիշեցնենք, որ 37-ամյա Ջեյմի Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «աղվեսների» հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
2016 թվականին թիմի հետ հարձակվողը դարձել է Անգլիայի չեմպիոն։ 2021 թվականին Վարդին ակումբի հետ նվաճել է նաև Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։ Նա Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդակիր է անընդմեջ հանդիպումների քանակով, որոնցում նրան հաջողվել է հեղինակել 11 գնդակ: