«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակտիվորեն փնտրում է նոր մարզչի, որը կարող է փոխարինել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին, որը 2022 թվականից գլխավորում է «կարմիր սատանաներին»: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեն Հագի պաշտոնանկությունը «ժամանակի հարց է»։ Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն իրենց առջև խնդիր են դրել գտնել առաջնակարգ մարզչի, որը կփոխարինի 54-ամյա մասնագետին: Ընդգծվում է, որ մանկունիանցիների ղեկավարությունը ցանկանում էր հեռացնել տեն Հագին դեռ անցած ամռանը, սակայն չի հաջողվել հոլանդացուն գտնել հարմար փոխարինող:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5 տուրերից հետո մանկունիացիները վաստակել են 7 միավոր և այս պահին զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը: Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում հաղթել է 2013 թվականին: