Գերմանական «BMW» ավտոարտադրող ընկերությունը երրորդ տարին անընդմեջ, հովանավորչական պայմանագրի շրջանակներում, Մադրիդի «Ռեալին» է նվիրում իր արտադրանքի ժամանակակից մոդելներ:
Այս համաձայնագրի շրջանակներում թիմի խաղացողներն ու մարզիչներն ընտրում են իրենց մեքենաները: 2024/25 մրցաշրջանի ընտրությունն արդեն արված է։
Ինչպես հաղորդում է «Marca» -ն, ակումբի ներկայացուցիչները կարող էին ընտրել հինգ մոդելներից՝ iX2, iX, i5, i7, XM, ցանկացածը:
Ամենաթանկ մոդելը՝ BMW i7-ը, 186․650 եվրոյով ընտրել են Վինիսիուս Ժունիորը և Լուկաս Վասկեսը։
Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչը, Տիբո Կուրտուան, Դանի Կարվախալը և մի շարք այլ խաղացողներ վերցրել են 179․900 եվրո արժողությամբ BMW XM-ները:
Ամենաէժան մոդելներն ընտրել են Անտոնիո Ռյուդիգերը և Օրելյեն Տչուամենին՝ 58․550 եվրո արժողությամբ BMW iX2-ները։