Սպորտ

«Ես կմնամ «Կոմոյում», միայն՝ առանց խաղակոշիկների». Վարան

Ռաֆայել Վարանը կարիերայի ավարտի մասին իր էմոցիոնալ հայտարարության մեջ հայտնել է, որ մնում է «Կամոյում»․ «Այսպիսով, դաշտից դուրս նոր կյանք է սկսվում: Ես կմնամ «Կոմոյում», միայն՝ առանց խաղակոշիկների և ծնկների բարձիկների օգտագործման: Ես անհամբեր սպասում եմ, որ շուտով ավելի շատ բան կասեմ այս մասին»,- հայտարարել է Վարանը։

The Sun-ի հաղորդման համաձայն՝ Վարանը կարող է մաս կազմել «Կոմոյի» մարզչական շտաբին, որը գլխավորում է Սեսկ Ֆաբրեգասը:

Նշենք, որ ակումբը նախորդ մրցաշրջանում ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո բարձրացել է բարձրագույն խումբ: