Կարլո Անչելոտին «Ռեալում» կարող է մնալ նաև 2026թ․ պայմանագրի ավարտից հետո:
As-ի տեղեկություններով՝ այս պահին 65-ամյա մասնագետն իր համար մարզչական կարիերայի ավարտի ժամկետ չի սահմանել։ Նա չի բացառում, որ կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ և գլխավոր մարզչի պաշտոնում մնալ նաև երկու տարի անց:
Իտալացու գործող պայմանագիրն ակումբի հետ երկարաձգվել էր մոտ մեկ տարի առաջ՝ չհիմնվելով մրցաշրջանի ավարտին գրանցած արդյունքների վրա: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է մարզչով և կարծում է, որ ինքն ու իր շտաբը անթերի ղեկավարում են թիմն ինչպես մարտավարական, այնպես էլ անձնական առումով:
Անչելոտին նույնպես վայելում է ակումբի անձնակազմի աջակցությունը, ինչի պատճառով մոտ ապագայում «Ռեալը» չի պատրաստվում փոխել մարզչին: