Աշխարհի եռակի չեմպիոն և Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը խոսել է Սինգապուրի «Գրան պրի»-ից հետո սեզոնի երկրորդ կեսում McLaren-ի հետ սրված պայքարի մասին, որտեղ հաղթող է դարձել բրիտանացի Լանդո Նորիսը։
«Մենք շարունակելու ենք անել հնարավորը։ Ինչ-որ պահի ստիպված կլինենք փոխել ալիքը, քանի որ չենք կարող ամեն անգամ մնալ Նորիսի ետևում: Տեսնենք»,- Վերստապենի խոսքը մեջբերում է Motorsport Week-ը։
Ֆորմուլա 1. անհատական մրցույթ (թոփ 10).
1. Մաքս Վերստապեն (Ռեդ Բուլ) – 331 միավոր.
2. Լանդո Նորիս (Մակլարեն) – 279.
3. Շառլ Լեկլերկ (Ֆերարի) – 245.
4. Օսկար Պիաստրի (Մակլարեն) – 237.
5. Կառլոս Սաինց (Ֆերարի) – 190.
6. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) – 174.
7. Ջորջ Ռասել (Մերսեդես) – 155.
8. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) – 144.
9. Ֆերնանդո Ալոնսո (Ասթոն Մարտին) – 62.
10. Նիկո Հուլկենբերգ (Հաաս) – 24.