Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 
Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 228 կգ արդյունք: Նա նաև նվաճել է փոքր բրոնզե մեդալ` հրում վարժությունում գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                