Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է «Վիլյառեալի» հետ խաղում ստացած վնասվածքի մասին: «Բարսելոնայի» 32-ամյա դարպասապահը ծնկի վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի մոտ 8 ամիս․
«Ես անկեղծորեն շնորհակալ եմ «Բարսայի» բոլոր երկրպագուներին, թիմակիցներին, մրցակիցներին, ակումբներին և ընկերներին՝ աջակցության և սիրո համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վիլյառեալի» երկրպագուներին՝ մարզադաշտում ցուցաբերած հարգանքի համար․ այն ինձ համար շատ բան է նշանակում։
Ես ինձ ուժեղ եմ զգում և դրական եմ տրամադրված։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ իմ վերականգնման վրա: Շնորհակալություն»,- գրել է Տեր Շտեգենը սոցցանցերում։