Միրալեմ Պյանիչը ժամանել է Մոսկվա՝ ԲԿՄԱ-ի հետ պայմանագիր կնքելու համար։ Սպասվում է, որ 34-ամյա բոսնիացի կիսապաշտպանը բուժզննում կանցնի և բանակայինների հետ պայմանագիր կկնքի այսօր:
«Ես շատ ուրախ եմ։ Չեմ կարողանում սպասել, թե երբ են սկսելու խաղալ նոր ակումբում։ Շատ բան գիտեմ ԲԿՄԱ-ի մասին, այն մեծ ակումբ է։ Ռահիմիչի հետ քննարկել ենք տեղափոխությունը: Նա ակումբի լեգենդն է և իմ լավ ընկերը։ Ինչ կարող եմ ասել ԲԿՄԱ-ի երկրպագուներին․ շուտով կտեսնվենք», - ասել է Պյանիչը Մոսկվա ժամանելուց հետո: