Էրիկ տեն Հագը խոսել է հանդիպումների քանակի ավելացման բացասական հետևանքների մասին:
«Մենք բազմիցս քննարկել ենք, որ հանդիպումները չափազանց շատ են դարձել, և թոփ-ֆուտբոլիստները ծանրաբեռնված են։ Գուցե լավ է կոմերցիոն տեսանկյունից, բայց դա վնասում է ֆուտբոլին։
Ամեն ինչ որոշակի սահման ունի, խաղացողները վնասվածքներ են ստանում։ Դա գրեթե անխուսափելի է խաղերի մեծ քանակի պատճառով ծանրաբեռնվածության ֆոնին», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: