Սպորտ

Դեկուն և Ֆլիկը ցանկանում են դարպասապահ ձեռք բերել

«Բարսելոնան» դարպասապահ կգնի Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո:
Հիշեցնենք, որ տեր Շտեգենը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը նախորդ կիրակի Լա Լիգայի «Վիլյառեալի» հետ խաղում (5:1) կապանների պատռվածքից հետո:

Marca-ի տեղեկություններով՝ հանդիպումից հետո Հանս-Դիտեր Ֆլիկն ու Դեկուն քննարկել են ստեղծված իրավիճակը: «Բարսելոնայի» մարզիչն ու մարզական տնօրենը պնդում են դարպասապահի գնման տարբերակը՝ համարելով, որ մրցաշրջանի մնացած հատվածում թիմը չի կարողանա գլուխ հանել՝ իրենց տրամադրության տակ ունենալով երկու դարպասապահ՝ Ինյակի Պենյային և Անդեր Աստրալագային:

Ակնկալվում է, որ այսօր Ֆլիկը և Դեկուն կրկին կքննարկեն իրավիճակը և կորոշեն անհրաժեշտ ուժեղացման պրոֆիլը: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տրանսֆերը տեղի կունենա մոտ ժամանակներս, սակայն չի բացառվում նաև դարպասապահի ստորագրումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հաղորդվում է նաև, որ Ինյակի Պենյան կարող է չերկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որը լրանում է 2026 թվականին, եթե ակումբը գնի ավելի բարձր մակարդակի դարպասապահի: