Սպորտ

Իսրայելը չի հեռացվի միջազգային մրցաշարերից. ՖԻՖԱ

Ավելի վաղ կազմակերպությանը (ՖԻՖԱ) համապատասխան հարցում էր ուղարկել Պաղեստինյան ֆուտբոլային ասոցիացիան:

One-ի տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ն այս հարցի քննարկումից հետո որոշել է չհեռացնել իսրայելական ակումբներին և հավաքականներին: Այս որոշումը վերջնականապես կհաստատվի հոկտեմբերի սկզբին կայանալիք ՖԻՖԱ-ի համաժողովում:

Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիան խնդրել էր Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանել դեռևս մարտին: ՖԻՖԱ - ն երկու անգամ հետաձգել է որոշումը՝ հուլիսին և օգոստոսին։