Սպորտ

Վինիսիուսը կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր. Marca

Ինչպես հաղորդում է Marca-ն, բրազիլացին արդեն գիտի, որ հոկտեմբերի 28-ին Փարիզի «Շատլե» թատրոնում կայանալիք արարողության ժամանակ France Football-ից կստանա 2023/24 մրցաշրջանի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ հաղթել է Լա լիգան, Չեմպիոնների լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը: 49 խաղում նա կատարել է 13 գոլային փոխանցում, խփել է 26 գոլ, այդ թվում՝ ՉԼ-ի եզրափակչում և երեք գնդակ «Բարսելոնայի» դեմ սուպերգավաթի եզրափակչում:

Nike-ը խանութ կբացի Մադրիդի գլխավոր փողոցում՝ Gran Via-ում, Վինիսիուսի «Ոսկե գնդակը» ստանալուց երկու օր անց։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար արդեն պատրաստվել են ոսկե խաղակոշիկներ։