Սպորտ

«Սպորտինգը» օգնել է իր 82-ամյա երկրպագուհուն՝ այրված տունը վերականգնել

82-ամյա Մարիա Էլվիրայի տունն այրվել է անտառային հրդեհների պատճառով: Պարզվել է, որ կինը «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է։ Նրա պատմությունը պատմել են RTP հեռուստաընկերության սյուժեում։

Ալբերգարիա-ա-Վելյա շրջանը ներկայացնող կինը հրդեհից կարողացել է փրկել միայն մի քանի իրեր, որոնք գրեթե բոլորը կապված են եղել «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի հետ։

Երկրպագուները, իմանալով այս պատմության մասին, հատուկ հիմնադրամ են ստեղծել Մարիա Էլվիրայի համար նոր տան համար գումար հավաքելու համար: Ընդհանուր ջանքերով նրանք հասցրել են հավաքել 14․538 եվրո.

Ավելի ուշ պատմությանը միացել է նաև ակումբը։ «Սպորտինգի» ղեկավարությունը Մարիա Էլվիրայի համար նախապատրաստել է հանդիպում ակումբի նախագահի հետ և պատրաստել հատուկ մարզաշապիկ: Կնոջը տեղ են հատկացրել VIP-օթյակում, իսկ խաղի մեկնարկից առաջ Ռուբեն Ամորիմն անձամբ մոտեցել է երկրպագուհուն՝ շնորհակալություն հայտնելու ակումբին հավատարմության համար: