Էրլինգ Հոլանդին չեն պատժի «Արսենալի» հետ խաղում Գաբրիելի գլխին գնդակ նետելու համար:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հանդիպման 98-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը «զինագործների» հետ խաղում (2:2): Ջոն Սթոունզի հարվածից հետո գնդակը անդրադարձով հայտնվել է դարպասում։
Այդ պահին Հոլանդը վազել է «Արսենալի» դարպասը և վերցված գնդակով հարվածել «Արսենալի» պաշտպան Գաբրիելի ծոծրակին, որը մեջքով կանգնած է եղել նորվեգացուն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, VAR համակարգը խաղի ընթացքում դիտարկել է այդ դրվագը և համարել, որ մրցավարներից ոչ մի գործողություն չի պահանջվում: Դրա համար «Սիթիի» հարձակվողին չեն պատժի նաև խաղից հետո: