Սպորտ

ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու հերթական քննությունը՝ նոյեմբերի 20-ին

ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու հերթական քննությունն անցկացվելու է 2024 թ. նոյեմբերի 20-ին: Դիմում-հայտերն ընդունվում են ս/թ օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ:

Ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու ընթացակարգը:

ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալի արտոնագիր ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմում-հայտ ներկայացնել ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում (FIFA Agent Platform):

Ստորև ներկայացվում է ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու երկու կիրառելի տարբերակ՝

 

Քննության ընթացակարգը ներկայացված է հետևյալ հղման առաջին տեսանյութում:

Այն թեկնածուներն, ովքեր ազատված չեն ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալի քննությունից, Ֆուտբոլային գործակալի արտոնագիր ստանալու համար առաջին հերթին պետք է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում ներկայացնեն դիմում-հայտ:

Թեկնածուն պետք է ունենա համապատասխան իրավասություն և բավարարի ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների կանոնակարգով սահմանված որոշակի պահանջները:

Եթե ձեր դիմում-հայտն ընդունվում է, ապա դուք կհրավիրվեք մասնակցելու ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալի քննությանը:

Դուք կարող եք ընտրել, թե որ անդամ ասոցիացիայում եք ցանկանում հանձնել քննությունը: Այն տևում է 60 րոպե և ներառում է քսան տարաբնույթ հարցեր, որոնք նախատեսված են ստուգելու ձեր գիտելիքները ՖԻՖԱ-ի կանոնակարգերի և ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ: Անցողիկ միավորը 75 տոկոսն է: Քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանալ սեփական նոութբուքով, որն ապահովված կլինի ինտերնետ կապով:

Ստորև ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալի քննության կանոնները և ուսումնական նյութերը։


Գործող ֆուտբոլային գործակալների քննության ընթացակարգը

Դուք կարող եք ազատվել ՖԻՖԱ-ի կողﬕց անցկացվող ֆուտբոլային գործակալի քննություն հանձնելուց, եթե նախկինում որակավորվել եք որպես ֆուտբոլային գործակալ՝ համաձայն ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալների վերաբերյալ նախկին կանոնակարգերի (1991,1995,2001,2008 խմբագրություն): Ընդ որում, քննությունից ազատված լինելու հնարավորությունը կրում է ժամանակավոր բնույթ և գործելու է մինչև 2023թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Գործող ֆուտբոլային գործակալների դեպքում ֆուտբոլային գործակալի արտոնագիր ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների հարթակում (FIFA Agents Platform) ներկայացնել դիմում-հայտ:

Անհրաժեշտ է ապացույցներ տրամադրել առ այն, որ Դուք նախկինում որակավորվել եք որպես ֆուտբոլային գործակալ՝ համաձայն ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերի, և որ անդամ ասոցիացիայում հանդիսանում եք գրանցված միջնորդ 2015 թ.-ի ապրիլի 1-ից մինչև ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալի կանոնակարգի հաստատման օրն ընկած ժամանակահատվածում:

Դուք պետք է ունենաք համապատասխան իրավասություն և բավարարեք ՖԻՖԱ-ի Ֆուտբոլային գործակալների կանոնակարգով սահմանված որոշակի պահանջները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիտել ստորև ներկայացված հղման երկրորդ տեսանյութը:

Թարմացված նյութերը և քննության կանոնները հասանելի կլինեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում օգոստոսի 19-ին: