Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին․
«Կիլիանը ակումբին տվել է 7 տարի, մենք չպետք է մոռանանք դրա մասին։ Նա մեզ անհավանական հույզեր պարգևեց։ Բայց նրա հեռանալը ցույց է տալիս այն գայթակղությունը, որը բոլորն ունեն։ Մենք միշտ մտածում ենք, որ ուրիշ տեղի խոտն ավելի կանաչ է: Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա ցանկացել հեռանալ, կարող եմ հասկանալ նրա երազանքը, բայց ինձ համար ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես նա դա արեց: Բայց դա նրա ընտրությունն է», - Սարկոզիի խոսքը մեջբերում Է Le Parisien-ը։
Նշենք, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալին» միացել է ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով: