Սպորտ

Տեր Շտեգենը կվիրահատվի. գերմանացին կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը

Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծնկի վնասվածքից հետո վիրահատության կենթարկվի։

«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահը վնասվածք է ստացել Լա Լիգայի՝ երեկ կայացած «Վիլյառեալի» հետ խաղի (5:1) 1-ին խաղակեսի վերջնամասում՝ անհաջող վայրէջք կատարելով գնդակը որսալուց հետո: Գերմանացին խաղադաշտը լքել է պատգարակի օգնությամբ։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Տեր Շտեգենի աջ ծնկի կապանը ամբողջությամբ պատռված է: Դարպասապահը կվիրահատվի այսօր, վերականգնման ժամկետների մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Ինչպես նշում է «Մարկա»-ն, վիրահատությունից հետո Տեր Շտեգենի վերականգնման համար կպահանջվի մոտ 8 ամիս: «Բարսելոնայի» դարպասապահը կարող է բաց թողնել 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը: