Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում միլանյան դերբիի շրջանակում «Միլանը» հաղթել է «Ինտերին»։ Սկզբունքային հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթական գոլերը հեղինակել են Քրիստիան Պուլիշիչն ու Մատեո Գաբիան, «Ինտերից» աչքի է ընկել Ֆեդերիկո Դիմարկոն։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։ Այս խաղից հետո թիմերն ունեն 8-ական միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 6-7-րդ տեղերը։