Սպորտ

Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների արդյունքները

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով են ավարտել իրենց հանդիպումները։

Այսօր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հավաքականի հետ: Հաղթանակ է տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:

Մեր կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ: Հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են:

Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին: