Սպորտ

«Ֆուտբոլիստները դեմ չեն նվազեցնել իրենց աշխատավարձերը, եթե ավելի քիչ խաղան». Անչելոտի

Կառլո Անչելոտին հանդես է եկել ֆուտբոլային խաղերի քանակը նվազեցնելու օգտին․

«Բողոքները չեն փոխի այս մրցաշրջանի օրացույցը։ Կարևոր է մտածել այդ մասին, հասկանալ, որ խաղացողները հոգնել են։ Այս մրցաշրջանի օրացույցը չի փոխվի, բայց ֆուտբոլիստները մտածում են՝ ինչպես փոխել ֆուտբոլի ապագան:

Ֆուտբոլը պետք է մտածի դրա մասին, քանի որ վնասվածքներից խուսափելու համար պետք է քիչ խաղալ։ Ֆուտբոլիստները դեմ չեն նվազեցնել իրենց աշխատավարձերը, եթե ավելի քիչ խաղան», - ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը: