Լամին Յամալը ռեկորդակիր է դարձել Չեմպիոնների լիգայում մինչև 18 տարեկանների հանդիպումների քանակով: «Բարսելոնայի» վինգերը «Մոնակոյի» հետ խաղում 28-րդ րոպեին աչքի է ընկել գոլով:
Յամալն իր 11-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում և մինչև 17 տարեկանը դարձել բացարձակ ռեկորդակիր մրցաշարի հանդիպումների թվով: Լամինը շրջանցել է Ջուդ Բելինգհեմին, Յուրի Տիլեմանսին և Ուորեն Զաիր-Էմերիին (բոլոր ՝ 10 – ական)։
Բացի այդ, 17 տարեկան 68 օրական հասակում Յամալը դարձավ Չեմպիոնների լիգայի երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը: Ռեկորդը պատկանում է Անսու Ֆատիին, ով ՉԼ-ում «Բարսելոնայի» կազմում 17 տարեկան 40 օրական հասակում էր գոլի հեղինակ դարձել: