Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ից հեռացվելու դեպքում կարող է մյուս գավաթներից ևս դուրս մնալ

2023թ․ փետրվարին ԱՊԼ-ն «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել էր 2009-2018թթ․ ֆինանսական կանոնների 115 տարբեր խախտումների մեջ։ Այս գործով լսումները սկսվել են երկուշաբթի. դատավճիռը սպասվում է հաջորդ տարվա գարնանից ոչ շուտ: Եթե «քաղաքաբնակները» մեղավոր ճանաչվեն, պատիժներից մեկը կարող է դառնալ զգալի թվով միավորներից զրկելը, ինչը կհանգեցնի ակումբի՝ ԱՊԼ-ից դուրս մնալուն։

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Պրեմիեր լիգայից հեռանալը կարող է հանգեցնել նրան, որ «Ման.Սիթին» հեռացվի Անգլիայի գավաթից և Անգլիայի լիգայի գավաթից: Նման հավանականությունը գրանցված է երկու գավաթային մրցաշարերի կանոններում։

The Telegraph-ը հնարավոր է համարում, որ «Մանչեսթեր Սիթիի» հեռացումն ԱՊԼ-ից կարող է ազդել Չեմպիոնների լիգային և աշխարհի ակումբային առաջնությանը «քաղաքայինների» մասնակցության վրա, սակայն թերթը դրա հաստատումը չի գտել: