Յուլիան Նագելսմանը ցանկանում է Գերմանիայի հավաքականի հետ հաղթել ԱԱ-2026-ում:
«Մենք ցանկանում ենք դառնալ աշխարհի չեմպիոն։ Բոլոր ինձ քննադատող փորձագետների համար՝ «ուզում ենք», ոչ թե «կդառնանք»․ մեծ տարբերություն կա: Մենք ցանկանում ենք ամեն ինչ տալ այդ նպատակի համար, և ես վստահ եմ, որ կարող ենք հասնել դրան։
Մենք շատ փոփոխություններ չենք անելու, քանի որ հավաքականի կազմը շատ ներդաշնակ է», - ասել Է Գերմանիայի հավաքականի մարզիչը։
Վերջին անգամ Գերմանիան աշխարհի առաջնությունում հաղթել է 2014 թվականին: Աշխարհի վերջին երկու առաջնություններում թիմը դուրս չի եկել խմբից: Հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։