Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ է տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: 8-րդ խաղափուլում աղջիկները 3.5:0.5 հաշվով առավելության են հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջել է Հունգարիայի թիմին: