Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի առաջին տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Մանչեսթր Սիթիի» հետ։ Հայ ֆուտբոլիստը 65-րդ րոպեին փոխարինման է մտել և 76-րդ րոպեին հաշիվը բացելու լավ հնարավորություն է ունեցել, սակայն մոտ տարածությունից բարձր է հարվածել։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կհանդիպի «Սլովանի» հետ, իսկ «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի «Ցրվենա Զվեզդային»։