Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականները շարունակում են հաջող մրցելույթները

Հայաստանի հավաքականները շարունակում են առաջատար դիրք գրավել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:

7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել իր հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի հետ: Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: