Մյունխենի «Բավարիայի» 31-ամյա հարձակվող Հարի Քեյնը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ուեյն Ռունիին շրջանցել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի՝ պատմության լավագույն անգլիացի ռմբարկուի համար պայքարում․ հաղորդում է Opta Sports-ը:
Սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի առաջին տուրի խաղում «Բավարիան» 9:2 հաշվով ջախջախեց Զագրեբի «Դինամոյին»: Մյունխենյան ակումբի անգլիացի հարձակվողն այդ խաղում աչքի է ընկել պոկերով։ Խփած գնդակները օգնեցին Քեյնին շրջանցել Ռունիի ցուցանիշը. Քեյնի հաշվին արդեն կա 33 գոլ, իսկ Ռունին ունի իր հաշվին գրանցված 30 գնդակ։
Ցուցակում է նաև վինգեր Ռահիմ Ստերլինգը, ով այս պահին հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում» (27): «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը (24), «Չելսիի» նախկին խաղացող Ֆրենկ Լեմպարդը (23) և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը (21):