Սպորտ

Ալիսոնը քննադատել է ՉԼ նոր ձևաչափը

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին, որն ուժի մեջ է մտել 2024/2025 մրցաշրջանից:

«Ոչ ոք խաղացողներին չի հարցնում, թե ինչ են մտածում խաղերը ավելացնելու մասին։ Մեր կարծիքը նշանակություն չունի, բայց բոլորը գիտեն, թե ինչ ենք մտածում: Բոլորն արդեն հոգնել են դրանից։ Մենք հասկանում ենք, որ մարդիկ ավելի շատ հանդիպումներ են ուզում, բայց եթե հոգնած եք, չեք կարող բարձր մակարդակի վրա խաղալ»,- ասել է Ալիսոնը BBC-ին:

Նշենք, որ այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի մրցաշարը, որը այս տարի երկար ընդմիջումից հետո կանցկացվի նոր ձևաչափով։