Սպորտ

ՉԼ-ի ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Սիթին»

Այսօր մեկնարկում է փոփոխված ձևաչափով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարը։

Մեկնարկող մրցաշարում «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է համարվում՝ ըստ Opta-ի: Նրանց հաղթելու հավանականությունը 25,3% է։ Նման կանխատեսում է տվել Opta-ի գերհամակարգիչը՝ մոտ 10 հազար սիմուլյացիաների հիման վրա։

Ֆավորիտների ցուցակում երկրորդը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է՝ 18,2%-ով: Առաջին անգամ հավակնորդների եռյակում է հայտնվել Միլանի «Ինտերը» (10,9%): Հատկանշական է, որ հնգյակը եզրափակում է Լեվերկուզենի «Բայերը» (5.4%)։

Ամենաթանկ կազմն ունի Մադրիդի «Ռեալը»՝ 1,34 մլրդ եվրո, իսկ ամենաէժանը՝ Բրատիսլավայի «Սլովանը»՝ 24,15 մլն եվրո։