«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովաննի Մանանան Sky Sports-ին հայտնել է, որ ցանկանում են երկարաձգել գործող աշխատանքային պայմանագիրը Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ:
Այս պահին 23-ամյա վինգերը ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2027թ․ հունիսի վերջը: Կվարացխելիայի շուկայական արժեքն, ըստ «Տրանսֆերմարկտ» պորտալի, կազմում է 80 մլն եվրո:
«Նա պայմանագիր ունի առաջիկա երեք տարվա համար։ Կան ակումբներ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում Կվարայի նկատմամբ, բայց մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը։ «Նապոլին» իր գործակալների հետ աշխատում է պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ», - հայտարարել է Մանան:
2024/2025 մրցաշրջանում «Կվարադոնան» մասնակցել է Ա Սերիայի 5 հանդիպման, որոնցում հասցրել է աչքի ընկնել երկու գոլով և երկու գոլային փոխանցմամբ: